ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։

Ըստ Politico կայքի` Պոմպեոն հոկտեմբերի 23-ի առավոտյան կհանդիպի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի, այնուհետև՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Պոմպեոն նշել է, որ «առարկայական զրույց» են ցանկանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---