ՊԲ-ն խոցված Bayraktar-ի մնացորդներն է ցուցադրել (Տեսանյութ)20 հոկտեմբերի 2020 - 00:23 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը ցուցադրել է հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ադրբեջանական հերթական անօդաչու թռչող սարքը։ Սա, ըստ էության, հայկական ուժերի կողմից հայտնի թուրքական արտադրության առաջին Bayraktar ԱԹՍ-ի խոցումն է։ Տեսանյութում ցուցադրվում են անօդաչու սարքի բաղադրիչ կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը և թուրքերեն «Հոսանքի և հաղորդակցության մալուխ» գրությամբ մալուխը։
Կանադական արտադրության Wescam CMX 15D տեսախցիկը։
Թուրքերեն գրությամբ հոսանքի ու հաղոդակցության մալուխը։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեսանյութին կից հաղորդագրությունում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 19-ին Արցախում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք: Սեպտեմբերի 27-ից Արցախում ադրբեջանական կողմից ակտիվ կիրառվող Թուրքիային պատկանող Bayraktar անօդաչու թռչող սարքերն արտադրվում են Թուրքիայում, սակայն որոշ բաղադրիչներ, ինչպիսիք են, օրինակ՝ L3 Wescam MX-15D տեսախցիկը և ընկալող-հաղորդող սարքերը, ներմուծվում են Կանադայից։ Կարդացեք նաև՝ Ինչպես կանադական էմբարգոն կազդի թուրքական ԱԹՍ-ների ծրագրի վրա Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում |