ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման հարցը

ՄԱԿ ԱԽ-ն քննարկել է ԼՂ-ում կրակի դադարեցման վերահսկման հարցը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԼՂ-ին նվիրված արդեն երկրորդ փակ նիստի ավարտին։

«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի պահպանումը, սա է ամենակարևոր հարցը, քանի որ համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել, սակայն չի պահպանվել։ Գլխավոր հարցն այն է, թե ինչպես ապահովել իրականացման վերահսկողությունը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը:

«Հարցը, իհարկե, քննարկվել է խորհրդակցությունների ժամանակ և ԱԽ-ն բանվականին միասնական մոտեցում ուներ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ, նա պարզաբանել է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու համար «հարկ կլիներ ստանալ ԱԽ մանդատ, իսկ դա արագ չի լինի»։

Նեբենզյան հավելել է, որ հաղորդագրություններ եղան, որ ՌԴ ՊՆ ղեկավարը քննարկել է հարցը ՀՀ և Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ թե ինչպես կարող է վերահսկողությունն իրականացվել։

Դիվանագետը չի բացառել, որ դիտորդական առաքելությունը կարող է ԵԱՀԿ-ն իրականացնել, առավել ևս, որ այդ կազմակերպությունն է զբաղվում կարգավորմամբ։

«Ով կլինի, ինչ քանակով՝ դեռ հարց է, որը քննարկվում է»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---