Արոնյան․ Հայերը պաշտպանում են ապրելու իրավունքը, պետք լինի՝ կմիանամ բանակին

Արոնյան․ Հայերը պաշտպանում են ապրելու իրավունքը, պետք լինի՝ կմիանամ բանակին

PanARMENIAN.Net - Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը, անդրադառնալով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, հայտարարել է, որ հայերը պաշտպանում են իրենց ապրելու իրավունքը և, որ եթե հարկ լինի՝ ինքը ևս կմիանա բանակին։ Այդ մասին Արոնյանը խոսել է Նորվեգիայում, Chess24-ին հարցազրույցում։

«Իմ երկիրը հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք փորձում ենք պաշտպանվել, պաշտպանել ապրելու մեր իրավունքը։ Յուրաքանչյուր հայի համար հիմա սա է գլխավոր խնդիրը։ Ես ամեն ինչ կանեմ երկրիս օգնելու համար և, եթե անհրաժեշտ լինի, նաև բանակին կմիանամ»։

Արոնյանն ասել է նաև, որ ինչ սկսվել են ռազմական գործողությունները, նա չի կարողանում կենտրոնանալ շախմատի վրա, չի կարողանում նորմալ քնել։

Արոնյանը նաև խոսել է իր երկու պապի մասին, որոնք մասնակցել են պատերազմի․ «Պապս թողել է երկու երեխային և ռազմաճակատ մեկնել՝ առանց մտորելու՝ դա ճիշտ է, թե սխալ։ Ես էլ եմ այդպես զգում», - ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---