Հս. Կիպրոսում նախագահի ընտրությունում հաղթել է Էրդողանի թեկնածուն20 հոկտեմբերի 2020 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգայնորեն չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն ավարտվել է թուրքամետ թեկնածու Էրսին Թաթարի հաղթանակով: «Թաթարական ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդն ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությունը և կողմնակից է Կիպրոսի կղզում երկու պետության գոյությանը։ Ի տարբերություն Թաթարի՝ նրա մրցակիցը՝ պաշտոնաթող նախագահ Մուստաֆա Աքինջին, կողմնակից է միավորմանը։ Թաթարը, ըստ հայտարարված արդյունքների, ստացել է ձայների մոտ 51․7%-ը, Աքինջին՝ ավելի քան 48%-ը: Նիկոսիայի իշխանություններն ընտրությունները օրինական չեն ճանաչում: Կղզու տարածքը երկու մասի է բաժանված։ 1983-ին հյուսիսային մասի մեկ երրորդից ավելին անցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (բնակչությունը՝ մոտ 300,000 մարդ) իշխանությունների վերահսկողության տակ, որը ճանաչում է միայն Թուրքիան։ Իսկ հարավում երկու երրորդը՝ Նիկոսիա մայրաքաղաքով, գտնվում է միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետության վերահսկողության տակ։ Ըստ BBC-ի՝ Թաթարի հաղթանակը, անկասկած, ավելի կբարդացնի Կիպրոսի ապագայի վերաբերյալ հյուսիս-հարավ բանակցությունները, այդ թվում՝ Արևելյան Միջերկրական ծովում բնական գազի հանքավայրերի շուրջ, որին հավակնում է Թուրքիան։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |