Իրանում կրկին ԱԹՍ է ընկել![]() 20 հոկտեմբերի 2020 - 16:12 AMT PanARMENIAN.Net - Իրանի պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Ադրբեջանի հետ սահմանակից երկրի տարածքում՝ Մինջավան շրջանում, կրկին անօդաչու թռչող սարք է ընկել։ Զոհեր չկան։ Նշվում է, որ փորձագետները պարզում են, թե ում է պատկանում անօդաչու թռչող սարքը և որտեղից է օդ բարձրացվել։ Լեռային Ղարաբաղում ընթացող պատերազմի ամենաթեժ գոտին հարավային շրջանն է՝ Իրանի հետ սահմանի հարևանությամբ։ Առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: Իրանը մի քանի անգամ պաշտոնական տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ կարձագանքեն, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում երկրի տարածքում կրկին զենք-զինամթերք ընկնի։ Ադրբեջանն արդեն մի անգամ ներողություն է խնդրել նման պատահարների համար։ Ըստ տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծավալումից ի վեր Իրանի տարածքում ավելի քան 50 արկ է ընկել, հայտնաբերվել են նաև Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի մնացորդներ։ Կա երկու տուժած։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |