Ավստրալական Ռայդի կոչն իշխանությանը՝ ճանաչել Արցախն ու դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան![]() 20 հոկտեմբերի 2020 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Ավստրալական Ռայդի քաղաքային խորհուրդը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի բնիկ հայ բնակչության դեմ հարձակումները և Ավստրալիային հորդորել է ճանաչել ԱՀ անկախությունը, փոխանցում է տեղի հայ դատի հանձնախումբը։ Ռայդի քաղաքային խորհուրդը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը և բնակչության ինքնորոշումը հակամարտության միակ մշտական լուծումն են։ Քաղաքապետ Ջերոմ Լաքսալի և խորհրդական Սարգիս Յեդելյանի համատեղ ջանքերով ներկայացված միջնորդությունը քննարկվել է հոկտեմբերի 20-ին՝ վերահաստատելով նաև քաղաքի՝ 2018-ին Արցախը ճանաչելու որոշումը։ Քաղաքային խորհուրդը նաև $5000 է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ադրբեջանական ագրեսիայի պատճառով Հայաստանին ու Արցախին հումանիտար օգնություն ցույց տալու համար։ «Մեր Դաշնային Կառավարությունը պետք է միանա Ռայդ քաղաքին՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Նրանց ու մեդիայի լռությունը խրախուսում է էքսպանսիոնիստ դիկտատորներին՝ ռմբակոծելու էթնիկ հայ բնակչությանը, գլխատելու ռազմագերիներին և ահաբեկչություն տարածելու»,- ասել է քաղաքապետի խորհրդական Յեդելյանը։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախի անկախությունը ճանաչել են նաև ֆրանսիական Լիմոնե, Վիեն, Ալֆորվիլ քաղաքները, իտալական Միլանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Հումանիտար նպատակներով նվիրատվությունները կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |