Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ լուծման համար ոչ մի նախապայմաններ չկան

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մոտ ժամանակում լուծում չի ստանա: Դրա համար ոչ մի նախապայմաններ չկան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ինչպես նշել է հայ քաղաքագետը, այն լավատեսությունը, որը դրսեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան, նրա պարտականություններից մեկն է: «ԵԱՀԿ ՄԽ հիմնական խնդիրներից մեկը հակամարտության կողմերի միջեւ տեղեկատվական միջանցքի պահպանումն է: Որպեսզի միջանցքը պահպանվի, նրանք լավատեսություն են ցուցաբերում»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Հայ քաղաքագետի խոսքով, զանազան պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ հակամարտության լուծման համար պատուհան է բացվել, այդպիսի լավատեսության օրինակներից մեկն են, ինչին, Իսկանդարյանի կարծիքով, պետք է հանգիստ վերաբերվել:
 Ուշագրավ
---