Ռուս-թուրքական հարաբերությունները Հայաստանի համար վատնգ չեն ներկայացնում

PanARMENIAN.Net - Հայաստանում միշտ էլ բացասաբար է ընկալվել ռուս-թուրքական մտերմացումը: Այն, ինչ կատարվում է ռուս-թուրքական հարաբերություններում, կարելի է անվանել «հնարավորությունների շոշափում»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Կովկասի պլատֆորմի ստեղծման նախաձեռնությունը, Թուրքիայի նախագահի այցը Մոսկվա դեռեւս ոչինչ չեն նշանակում: Դա դեռեւս առանցքը չէ: Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ վտանգ չեն ներկայացնում Հայաստանի համար»,- նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Միեւնույն ժամանակ նա ավելացրեց, որ պաշտոնական Երեւանը պետք է արձագանքի բոլոր հանարավոր իմպուլսներին եւ հետեւի Մոսկվայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների զարգացմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---