Հայաստանի ֆուտզալի հավաքականը ոչ ոքի է ավարտել Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտզալի հավաքականը փետրվարի 19-ին Վառնայում (Բուլղարիա) մեկնարկած ԵԱ-2010 նախնական փուլի առաջին հանդիպմանը ոչ ոքի է ավարտել Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումը: Այն ընթացավ լարված պայքարով: Հանդիպման սկզբում բուլղարացի ֆուտբոլիստները բացեցին հաշիվը, բայց 3 րոպե անց պատասխան գոլով աչքի ընկավ Վլադիմիր Մխիթարյանը, իսկ առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի հավաքականը Արմեն Դանիելյանի ջանքերով առաջ անցավ հաշվում: Երկրորդ խաղակեսում Բուլղարիայի հավաքականին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը, որը պահպանվեց մինչեւ խաղի ավարտը: Նշենք, որ հայկական հավաքականը կարող էր հաղթանակ տանել վերջին րոպեներին, բայց Գրիգոր Կապուկրանյանը չկարողացավ իրացնել 10-մետրանոց տուգանային հարվածը:



B խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցների` Լատվիայի եւ Էստոնիայի հավաքականների հանդիպումը ավարտվեց լատվիացիների մեծ հաշվով տարած հաղթանակով` 5-0: Այդ հաղթանակից հետո Լատվիայի հավաքականը խմբի առաջատարն է: Հայաստանի եւ Բուլղարիայի հավաքականները կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը: Խումբն ամփոփում է Էստոնիայի հավաքականը:



Այսօր երեկոյան Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի խմբի առաջատար Լատվիայի հավաքականի հետ, իսկ Բուլղարիայի հավաքականը կհանդիպի Էստոնիայի հավաքականի հետ:



Նշենք, որ հաջորդ նախընտրական փուլի ուղետոմսեր կստանան խմբերի չորս հաղթողները եւ երկրորդ տեղերը զբաղեցրածներից երկու լավագույն հավաքականները:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---