Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս․ Պոմպեոն հուսով է՝ հնարավոր կլինի նոր զինադադար հաստատել![]() 22 հոկտեմբերի 2020 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ առանձին հանդիպումներից հետո նոր զինադադար հաստատելու հնարավորության մասին։ Այդ մասին հյուպատոսն ասել է Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ընթացքում։ Բայբուրդյանը հիշեցրել է, որ զինադադարի 2 փորձ եղավ՝ մեկը՝ հոկտեմբերի 10-ին, մյուսը՝ 18-ին, որոնք Ադրբեջանը չպահպանեց։ Նա հավելել է, որ Ադրբեջանը հրաժարվում է վերիֆիկացիոն մեխանիզմների ներդնումից, որոնք հնարավորություն կտան արձանագրել, թե ով է խախտում հրադադարը։ «Հայկական կողմը շատ կարևոր է համարում այդպիսի մեխանիզմի հաստատումը»,- ասել է նա։ Հյուպատոսը նշել է նաև, որ ԱՄՆ վարչակազմը պետք է ավելի գործնական քայլեր անի՝ Թուրքիային սաստելու համար։ «Մենք գործ ունենք թուրքական ագրեսիայի հետ, ոչ միայն Թուրքիայի մասնակցության, այլև անմիջական ագրեսիայի։ Թուրքիան խնդիր է դրել իր ազդեցությունն ընդլայնել տարածաշրջանում հայերի էթնիկ զտման միջոցով։ Թուրքիան ձգտում է Մինսկի խմբի համանախագահ երկիր դառնալ, բայց այդ երկիրը կողմնակալ է այս հակամարտությունում, և անթույլատրելի է դրա մասնակցությունն այդ ձևաչափին»,- ասել է նա։ «Համանախագահ երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան ձգտում են, որ ներկա ձևաչափը պահպանվի»,- ասել է նա։ Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |