Արբանյակային ֆոտո․ Hermes 900-ը և Bayraktar TB2-ը կողք կողքի՝ Եվլախի օդանավակայանում![]() 22 հոկտեմբերի 2020 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հրապարակվել է ադրբեջանական Եվլախի օդանավակայանի արբանյակային պատկերը, որում երևում են չափով և ձևով Elbit Hermes 900 և Bayraktar TB2 անօդաչու սարքերի հետ համընկնող ավիացիոն միջոցներ։ Բաց աղբյուրների ուսումնասիրությամբ զբաղվող թվիթերյան Samir օգտատերը գրում է՝ թեպետ արբանյակային պատկերն արված է ամպամած եղանակի, տարբերակել հնարավոր է։ Ադրբեջանի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի պարկի հիմնական մատակարարը Իսրայելն է։ Իսկ սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի սանձազերծած պատերազմում ակտիվ կիրառվում են նաև Թուրքիայում արտադրված և Թուրքիային պատկանող Bayraktar TB2 անօդաչու սարքեր։ Hermes-900 հետախուզական ԱԹՍ-ն իսրայելական Elbit Systems ընկերության արտադրանք է։ ԱԹՍ-ի թռիչքի բարձրությունը մինչև 9144 մ է, տևողությունը՝ 30-36 ժամ: Առավելագույնը կարող է տեղափոխել 1180 կգ, մաքսիմալ արագությունը՝ 220 կմ/ժ: Bayraktar TB2-ն արտադրում է թուրքական Baykar Makina ընկերությունը։ Այն հարվածային անօդաչու սարք է, որի գործողության շառավիղը 150 կմ է, առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժամ, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։ Անօդաչուի օգտակար բեռնատարողությունը 50 կգ է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |