Ադրբեջանցի ռազմագերի․ Թուրքերը պատրաստել են մեզ, հիմա ղեկավարում են հրամանատարական կետերը![]() 22 հոկտեմբերի 2020 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ռազմագերին N հոսպիտալում պատմել է իրենց հետ դասընաթաց անցկացնելու համար Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին: Այդ մասին նա ասում է տեսանյութում, որը հրապարակել է Արցախի տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Ղահրամանյանը: Ռազմագերու խոսքով՝ դասընթացներն անցկացվել են 10-15 օր, հիմա էլ դասընթացավարները ղեկավարում են հրամանատարական կետերն ու առանց հրահանգների ադրբեջանցիներն ինքնուրույն որոշում չեն կայացնում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |