Պուտին․ ԼՂ-ում երկու կողմն ընդհանուր մոտ 5000 զոհ ունեն![]() 22 հոկտեմբերի 2020 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ու հայկական կողմից զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ին,, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր տվյալով՝ ամեն կողմից 2000-ից ավելի զոհ կա՝ մի կողմից, և մյուս: Ընդհանուր զոհերի թիվն արդեն 5000-ի է մոտենում, այդ կարճ ժամանակահատվածում»,- ասել է ՌԴ ղեկավարը։ Պուտինը նաև նշել է, որ Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասարազոր գործընկերներ են և իր երկրի համար ողբերգություն է, որ այժմ ԼՂ-ում մարդիկ են զոհվում։ «Ոչ ոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ Ռուսաստանից շատ հետաքրքրված չէ։ Մենք ղարաբաղյան ճգնաժամի ամենատարբեր տարբերակներ ենք առաջարկել, ինչ-որ պահերի թվացել է, որ կգտնենք լուծում, ցավոք, դա տեղի չի ունեցել»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ օրը մի քանի հեռախոսազրույց է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա նաև նշել է՝ չի կարելի մոռանալ հայ ազգի ողբերգությունն Առաջին համաշխարհայինի տարիներին: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |