ՌԴ-ն կարող է սահմանափակել ադրբեջանական բանջարեղենի ներմուծումը․ Վնասատուներ կան

ՌԴ-ն կարող է սահմանափակել ադրբեջանական բանջարեղենի ներմուծումը․ Վնասատուներ կան

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի բացառում, որ հնարավոր է սահմանափակումներ կիրառվեն Ադրբեջանից ներմուծվող բուսական արտադրանքի նկատմամբ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ պատճառը դրանց մեջ հայտնաբերվող վնասատուներն են։

Եթե Ադրբեջանը չվերանայի և չխստացնի Ռուսաստան ուղարկվող բուսական արտադրանքի վերահսկողությունը, Ռոսսելխոզնադզորը ստիպված կլինի սահմանափակումներ կիրառել։

Նշվում է, որ 2020-ին արդեն վնասատուների հայտնաբերման 76 դեպք է գրանցվել, մեծ մասը՝ լոլիկների մեջ։ Յուրաքանչյուր դեպքի համար ադրբեջանական կողմը ծանուցվել է։

Ըստ Ռոսսելխոզնադզորի՝ լոլիկներում միջատների առկայությունը կարող է վկայել, որ ներմուծվող բանջարեղենների մի մասն այլ երկրների ծագման է: Վնասատուներ են հայտնաբերվել նաև ԵԱՏՄ այլ անդամ երկրներ ներմուծվող արտադրանքում։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---