ՌԴ ԱԳՆ-ի կոչը՝ անհապաղ դուրս բերել գրոհայիններին Ղարաբաղից![]() 23 հոկտեմբերի 2020 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը և Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ քննարկելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ընդգծել են գրոհայիններին ղարաբաղյան հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Հոկտեմբերի 23-ի հանդիպմանը կողմերը կարծքիներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շարունակական սրման վերաբերյալ, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Ընդգծվել է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից ապօրինի զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից նրանց անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը», - ասվում է հաղորդագրության մեջ: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |