Ադրբեջանը գրադով հարվածել է Քարեգահ-Բերձոր ճանապարհին, Մարտակերտը ռմբակոծվում է![]() 23 հոկտեմբերի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 23-ի երեկոյի դրությամբ ադրբեջանական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա: Հոկտեմբերի 23-ի կեսօրին` ժամը 14։20-ի սահմաններում, թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը, հաղորդում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ «Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ հավելելով, ռազմական որևէ օբյեկտ այդ տարածքում չկա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |