Իսրայելի վարչապետ կդառնա Բենյամին Նեթանյահուն20 փետրվարի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի հաջորդ կառավարության ձեւավորումը հանձնարարված է «Լիկուդ» աջակենտրոն կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին: Որոշումը հրապարակվել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի «Քադիմա» եւ «Լիկուդ» կուսակցությունների առաջնորդներ Ցիպի Լիվնիի ու Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման արդյունքում: Ցիպի Լիվնին որոշել է, որ ավելի լավ է միանալ ընդդիմությանը, քան մտնել Նեթանյահուի կառավարության մեջ: Ցիպի Լիվնիի հայտարարության մեջ ասվում է, որ նա «չի ցանկանում կամակատար լինել կառավարությունում, որը դեմ է մեր ձգտումներն»: Երկու կուսակցությունների դիրքորոշումները զատող հիմնասկան հարցերից մեկը վերաբերմունքն է պաղեստինյան տարածքներին: Ցիպի Լիվնին կողմ է պաղեստինցիների հետ բանակցությունների շարունակմանն ու ընթացքին դեպի անկախ պաղեստինյան կառավարության ստեղծում: Բ.Նեթանյահուն ընդգծում է, որ չի ձգտում նրան, որ Իսրայելը կառավարի պաղեստինցիներին, սակայն նա խոստանում է թույլ չտալ, որպեսզի պաղեստինցիները ստանան այն, ինչ կարող է սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Մասնավորապես, նա ի նկատի ունի բանակը, օդային տարածքի վերահսկումն ու Հորդանան գետի դաշտավայրը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |