Թրամփ․ ԼԴ հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթաց կա![]() 23 հոկտեմբերի 2020 - 21:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում շատ լավ առաջընթացի մասին ու նշել, որ իրենք կօգնեն հայերին: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այնտեղ շատ լավ մարդիկ են ապրում։ Շատ նպատակասլաց, անհավանական մարդիկ են։ Տեսնենք, թե ինչ կլինի: Այս երկրում շատ հայեր են ապրում, նրանք հրաշալի մարդիկ են, և մենք կօգնենք նրանց», - ասել է Թրամփը։ Արձագանքելով հարցին, թե ինքն արդյոք շփվել է Հայաստանի կամ Ադրբեջանի առաջնորդների հետ, Թրամփը պատասխանել է՝ «Չեմ ուզում խոսել»: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |