ANCA. Թուրքիան ու Սուդանը ագելակում են ցեղասպանությունների կասեցմանն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Սուդանի մերձեցումը գնալով վտանգավոր է դառնում եւ արգելակում է Դարֆուրում ցեղասպանության կասեցմանն ուղղված ջանքերը: Այդ մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) հայտարարության մեջ. «Վերջին երկու տարիներին Անկարայի ու Խարտումի համագործակցությունը զգալիորեն ամրապնդվել է: Թուրքիան զենք է վաճառում Սուդանին, դիվանագիտական մակարդակով սատարում է Խարտումի կառավարության կողմից ցեղասպանության ժխտմանը: Սուդանն, իր հերթին, օգտագործում է Թուրքիայի ձայնը ՄԱԿ-ի ԱԽ-ում ցեղասպանությունների ճանաչմանն ուղղված ջանքերն արգելափակելու համար»,-ասվում է ANCA-ի հայտարարության մեջ:



Սուդանի փոխնախագահ Ալի Օսման Մուհամմեդ Թահան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ հանդիպմանը խնդրել է Թուրքիային օգտագործել իր դիրքը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում` արգելափակելու համար ցեղասպանություն գործելու մեղադրանքով Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրի ձերբակալության հնարավոր փորձերը:



Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն պաշտոնապես մեղադրել է Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին ցեղասպանության, ռազմական հանցագործությունների ու մարդկության դեմ ոճրագործությունների համար: Պետության ղեկավարը անձնական պատասխանատվություն է կրում վերջին 5 տարիներում Դարֆուրի տարածաշրջանում կատարվող դաժանությունների համար: Էթնիկ զտումների ընթացքում, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, Դարֆուրում շուրջ 300 հազար մարդ է զոհվել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---