ՊՆ․ ՀՀ հարավում հակառակորդի կրակի արդյունքում վիրավորներ կան![]() 27 հոկտեմբերի 2020 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ, հայտնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Ստեփանյանը նաև նշել է, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով Հայաստանի սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ: ՊՆ խոսնակը նշել է, որ հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ: Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ ստիպված են լինելու համապատասխան հարված հասցնել ադրբեջանական ուժերին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |