ՊՆ․ ՀՀ պետսահմանի խախտման դեպքում ամբողջ զինանոցն ենք կիրառելու27 հոկտեմբերի 2020 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական սահմանի խախտման դեպքում առկա բոլոր ուժերով հուժկու հարված կհասցնենք՝ կիրառելով զինանոցում գտնվող բոլոր զինատեսակները, հայտարարել են պաշտպանության նախարարության հրամանատարական կազմի ներկայացուցիչները, փոխանցում է Զինուժը։ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 27-ին հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանի օպերատիվ իրադրությունն ու առաջիկա քայլերը։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրավիճակը վերահսկելի է, հայկական կողմը գիտի Ադրբեջանի կրակային բոլոր դիրքերը, սադրանքի կրկնության դեպքում դրանք խոցվելու են։ Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը նաև ավելի վաղ հակառակորդի կողմից պետական սահմանի թիրախավորման կադրեր է հրապարակել։
Հոկտեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, Ադրբեջանը, շարունակելով խախտել հայտարարված հրադադարը, անօդաչու թռչող սարքերով և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը (Մեղրի-խմբ․): ՊՆ-ից հայտնել էին, որ ստիպված են լինելու համապատասխան հարված հասցնել ադրբեջանական ուժերին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |