Իրանի հատուկ բանագնացը կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Թուրքիա

Իրանի հատուկ բանագնացը կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Թուրքիա

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳ փոխնախարար, Իրանի նախագահի հատուկ բանագնաց Աբաս Արաքչին կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

Հատուկ բանագնացը կլինի նաև Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում, գրում է Gazeta.ru-ն։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սոցցանցերի իրանական տիրույթում տեղեկություններ և տեսանյութեր են տարածվում, ըստ որոնց, հեղինակների պնդմամբ, երևում է՝ իրանա-ադրեբաջանական սահմանին մոտեցվող զինտեխնիկա։

Ադրբեջանի հետ սահմանակից իրանական բնակավայրերում սեպտեմբերի 27-ից Արցախում Բաքվի կողմից սանձազերծված մարտերի ընթացքում պարբերաբար զինամթերք է ընկնում՝ հրթիռներից մինչև անօդաչու թռչող սարքեր։ Արդեն 2 իրանցի է տուժել։

Իրանը տարբեր մակարդակներով զգուշացրել է, որ Թեհրանը կարձագանքի, եթե Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում Իրանի տարածքում կրկին արկեր ընկնեն։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ արդեն ներողություն է խնդրել Արցախում մարտական գործողությունների հեևանքով Իրանի տարածքում ընկած արկերի համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---