Դիվերսիայի փորձեր՝ Ասկերանի վերին ենթաշրջաններում

Դիվերսիայի փորձեր՝  Ասկերանի վերին ենթաշրջաններում

PanARMENIAN.Net - Արցախում հոկտեմբերի 27-ի երեկոյի դրությամբ հակառակորդի թիրախում կրկին Ասկերանի վերին ենթաշրջաններն են` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերը, հայտնել է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը, փոխանցում է Armenpress-ը։

«Իրավիճակն այս պահին Հանրապետությունում կայուն լարված է: Լարվածությունը պահպանվում է Ասկերանի վերին ենթաշրջաններում` Ավետարանոց, Մադաթաշեն, Սղնախ ու Մոշխմհատ գյուղերում, պայմանավորված է հակառակորդի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի հետ, ինչպես նաև աշխատում են մեր և հակառակորդի հրետանային ստորաբաժանումները»,- նշել է Թադևոսյանը:

Նա նշել է, որ Մարտակերտի և Մարտունու հատվածներում իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

«Մարտունիում ցերեկային ժամերին օդային տագնապ էր հայտարարվել` երկնքում նկատվել էր անօդաչու թռչող սարք»,-ասել է Թադևոսյանը:

Արցախի ԱԻՊԾ-ի ներկայացուցչի խոսքով` մայրաքաղաք Ստեփանակերտում օրվա ընթացքում իրավիճակը նույնպես հանգիստ է եղել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---