ԵՄ-ում Ադրբեջանին €281 մլն-ի ռազմական արտադրանք մատակարարելու լիցենզիա է տրվել27 հոկտեմբերի 2020 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Ըստ ԵՄ-ից զենքի արտահանման օնլայն տեղեկատուի՝ միայն 2019 թվականին Եվրամիության երկրներից Ադրբեջան զենք և սպառազինություն մատակարարելու 18 լիցենզիա է տրվել՝ ընդհանուր €281․27 մլն-ի արժողությամբ, արդեն արտահանվել է €37․98 մլն-ի ռազմական արտադրանք։ Արտահման համար լիցենզիա տրվել է 10 ենթախմբի ապրանքների: Առյուծի բաժինը Փարիզինն է, Ֆրանսիայում տրվել է 3 լիցենզիա․ միայն €190.8 մլն-ի ապրանք արտահանելու լիցենզիա տրվել է 4-րդ ենթախմբի, €25․5 մլն-ի՝ 9-րդ ենթախմբի, €64,000-ի՝ 7-րդ ենթախմբի արտադրանքի արտահանման համար։ 8-րդ ենթախմբի ապրանքների համար €63․6 մլն եվրոյի արտահանման լիցենզիա է տրվել Իսպանիայում։ 6-րդ ենթախմբի համար լիզենցիան տրվել է Բուլղարիայում։ Ադրբեջանին ռազմական արտադրանք մատակարարող երկրների թվում են նաև Ավստրիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Ռումինիան։ Այդ ենթախմբերն են․ 1․ 20 մմ-ից փոքր տրամաչափի հարթ փողային զենքերի, 12.7 մմ և ավելի փոքր տրամաչափի, այդ թվում՝ ավտոմատ զենքերի, դրանց պարագաների և բաղադրիչների համար տրվել է 1 լիցենզիա (€10,000), 2․ 20 մմ և ավելի մեծ տրամաչափի հարթ փողավոր զենքերի, 12.77-ից մեծ տրամարափի սպառազինության և այլ զենքերի պրոյեկտորների, պարագաների և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչների համար տրվել է 1 լիցենզիա (€21,018), 3․ Զինամթերքի և ապահովիչների տեղադրման սարքերի, այդ նպատակով մշակված հատուկ բաղադրիչների համար կրկին տրվել է 1 լիցենզիա (€366), 4․ Կրակի կառավարման, դրան հարակից համակարգերի և սարքավորումների, բաղադրիչների համար տրվել է 5 լիցենզիա (€190,984,547), 5․ Էներգետիկ և փոխկապակցված նյութերի համար տրվել է 1 լիցենզիա (€19,947), 6․ Ինքնաթիռների, թեթև ավիացիոն միջոցների, անօդաչու թռչող սարքերի, աէրոաշարժիչների և ավիացիոն սարքավորումների համար տրվել է 1 լիցենզիա (€761,732), 7․ Զրահապատ կամ պաշտպանողական միջոցների, կոնստրուկցիաների կամ բաղադրիչների համար տրվել է 5 լիցենզիա (€335,633), 8․ Հատուկ ռազմական օգտագործման նախատեսված ռազմական օգտագործման պատկերող կամ հակամիջոցային սարքավորումներ տրվել է 1 լիցենզիա (€63,637,552), 9․ Ծրագրային ապահովման սարքավորումների և նյութերի համար՝ 1 լիցենզիա (€25,500,000), 10․ Այլ տեխնոլոգիաների համար՝ 1 լիցենզիա (€431)։ Միաժամանակ 2019-ին Հայաստանին մատակարարելու լիցենզիա է տրվել է 9 երկրում, որոնք են՝ Բուլղարիան, Խորվաթիան, Էստոնիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան։ Ընդհանուր տրվել է 14 լիցենզիա՝ €37․38 մլն-ի արժողությամբ, արդեն մատակարարվել է €16․06 մլն։ Բուլղարիային է բաժին ընկնում €35․05 մլն-ի արտահանման թույլտվությունը՝ (36.2 մլն-ը՝ 3-րդ ենթախմբին, մնացածը՝ ռումբերին, հրթիռներին, արկերին և այլ պայթուցիկ սարքերին): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |