Կանադացի սենատորն Արցախը ճանաչելու կոչ է արել կառավարությանը

Կանադացի սենատորն Արցախը ճանաչելու կոչ է արել կառավարությանը

PanARMENIAN.Net - Կանադայի սենատոր Լեո Հոսակոսը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։

«Կանադայի սենատը կոչ է անում կառավարությանը դատապարտել թուրք-ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պահպանել Թուրքիա ռազմական արտահանումների արգելքը, ճանաչել Արցախի ինքնորոշման անքակտելի իրավունքը, էսկալացիայի և Հայաստանի խաղաղ բնակչության շարունակական թիրախավորման ֆոնին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»,- Կանադայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ, նշել է սենատորը։

Հոկտեմբերի 5-ին տեղի հայ համայնքի բարձրացած բողոքի ալիքից հետո և ճնշման տակ, Կանադան հայտարարեց, որ դադարեցնում է դեպի Թուրքիա ռազմամթերքի արտահանումը, քանի որ այդ երկրի տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղում, և պարզելու է՝ ինչպես են դրանք հայտնվել Ադրբեջանում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---