«Սմերչով» հրետակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին․ Զոհ և վիրավորներ կան

«Սմերչով» հրետակոծվել են Ստեփանակերտն ու Շուշին․ Զոհ և վիրավորներ կան

PanARMENIAN.Net - «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրետակոծվել են Շուշին և Ստեփանակերտը։ Այդ մասին հայտարարել է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և երկու վիրավոր»,- ասվում է Շուշիի մասին գրառման մեջ։

«Սմերչից» մեկ անգամ Ստեփանակերտին հասցված հարվածից տուժածներ չկան։

Հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի որոշ ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունները:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---