Ռուսաստանում ադրբեջանցի ազգայնականների խմբի ղեկավարն ու անդամներից մեկը ձերբակալվել են28 հոկտեմբերի 2020 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ոստիկանները ձեբակալել են այդ երկրում գործող ադրբեջանական ազգայնական խմբի ղեկավար անդամների։ Readovka-ի փոխանցմամբ՝ նրանց «Խուլիգանություն» հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Ձերբակալված Ռահիբ Բայրամով Նիզամօղլուն ենթադրաբար ՎԲՕՆ («Во благо общего народа») օղակի ղեկավարն է, իսկ լրագրող Ռոման Աղաև Մաթլաբօղլուն՝ ակտիվ անդամներից մեկը։ Վերջինս նաև Խիմկիի շրջանային դումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության ադրբեջանցի պատգամավորի օգնականն է։ Ռոման Աղաևը հայտնի է «Ալբինոս» մականունով, ինչպես նաև իր սկանդալային հայացքներով և հայտարարություններով, ներկայանում է որպես քաղաքագետ-լրագրող, ունի խիստ հայատյաց դիրքորոշում։
ՎԲՕՆ-ը «Վկոնտակտե» սոցցանցում գործող ադրբեջանական խումբ է, որի գաղափարախոսությունը ռուս հասարակությունում ադրբեջանական ժողովրդի ավանդական արժեքների պրոպագանդան է, ադրբեջանցու կերպարի ձևավորումը՝ որպես իսկական մահմեդականի։ Նրանք տարբեր օգտատերերի ահաբեկող նամակներ են ուղարկում հետևյալ բովանդակությամբ․ «Գրառումը ջնջելու և ներողություն խնդրելու համար ձեզ 24 ժամ ենք տալիս։ Այլապես ձեր հանդեպ որս կհայտարարվի, ինչից հետո դուք կդառնաք մեր սիրված ռուբրիկայի հերոսը՝ տեսախցիկի առաջ ներողության։ Ժամանակը գնաց»։ Խմբի անդամները նաև պարբերաբար պատժիչ գործողություններ են իրականացնում։ Դրանցից մեկի տեսանյութը 2019-ին հայտնվել էր համացանցում։ Դրանում խմբի անդամները երիտասարդի են ծեծում և ստիպում ներողություն խնդրել սոցցանցերում ադրբեջանցիների հասցեին նրա գրառման համար։ Իրավապահ մարմինները քրեական գործ չէին հարուցել՝ տուժողի կողմից բողոքի բացակայության պատճառով, հայտարարվել էր, որ խմբի անդամների գործողություններում նացիոնալիզմի տարրեր չեն տեսնում։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |