ՊՆ․ Բարդային հարվածելու հայտարարությունը կեղծ է

ՊՆ․ Բարդային հարվածելու հայտարարությունը կեղծ է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի զինված ուժերը «Սմերչով» հարվածել են Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է, հաղորդում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հոկտեմբերի 27-ին ևս ադրբեջանական կողմը հայտարարել էր, իբրև Բարդայի ուղղությամբ հարված է եղել, ՊՆ-ից կրկին հերքել էին՝ նշելով, որ Հայաստանի զինված ուժերն ու Արցախի պաշտպանության բանակը որևէ հրթիռ չեն արձակել Բարդա շրջանի ուղղությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---