Ստեփանակերտի հրթիռակոծված հիվանդանոցը. Ֆոտո![]() 28 հոկտեմբերի 2020 - 16:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի հիվանդանոցի շենքին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է թիրախավորված բժշկական կենտրոնի շենքի լուսանկարները։ «Միջազգային առողջապահական համայնքը պետք է դատապարտի ահաբեկչական այս ակտը»,-գրել է նա թվիթերյան իր էջում։ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Ծննդատնից լուսանկարներ է հրապարակել նաև տեղում գտնվող ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։ Նա գրում է, որ Ադրբեջանը ավիառումբ է գցել Ստեփանակերտի բժշկական կենտրոնի վրա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |