Շուշին ավիահրթիռներով ռմբակոծվել է․ Ավերածությունները բազմաթիվ են

Շուշին ավիահրթիռներով ռմբակոծվել է․ Ավերածությունները բազմաթիվ են

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել, փոխանցում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

«Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում՝ ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Արցախի ԱԻՊԾ-ից ավելի ուշ հայտնեցին, որ Շուշիում հրթիռակոծությունից հետո մարդասիրական առաքելություն իրականացնելիս3 փրկարար է վիրավորվել։

Հոկտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը նաև թիրախավորել են Ստեփանակերտի ծննդատունը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---