ԱՀԿ-ն բուժպարագաներ է փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին

ԱՀԿ-ն բուժպարագաներ է փոխանցել ՀՀ-ին և Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հայաստանին և Ադրբեջանին է փոխանցում բժշկական պարագաներ, վնասվածքների և վիրաբուժության համար: Այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում՝ կրկին կոչ անելով հրադադար հաստատել ԼՂ հակամարտության գոտում:

ԱՀԿ-ից հայտնել են, որ դրանք Երևան են հասել հոկտեմբերի 23-ին, իսկ Բաքվի համար նախատեսված պարագաների փոխոնցումը ներկայումս ընթացքի մեջ է, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Պարագաները պարունակում են վնասվածքների համար նախատեսված փաթեթներ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է դեղամիջոց և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են 100 վիրավորի բուժումն ապահովելու համար: Հայաստանի և Ադրբեջանի առողջապահության նախարարություններին տրամադրված փաթեթները օգտագործվում են հանրային առողջապահության ոլորտում վիրավորներին խնամելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---