Ֆրանսիայի խաղաղ ցույցում թուրքերը վնասել են 10 հայի, այդ թվում՝ կնոջ և երեխայի

Ֆրանսիայի խաղաղ ցույցում թուրքերը վնասել են 10 հայի, այդ թվում՝ կնոջ և երեխայի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։

Ըստ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի՝ մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը ծանր է:

Ֆրանսիայի հայերը երկու կողմից փակել էին դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Ակցիան խաղաղ էր։ Հայերը ոստիկաններին են փոխանցել հարձակումից հետո վերցրած մուրճը։

Ավելի ուշ համացանցում տարածվել էր երիտասարդին հարվածած թուրքի լուսանկարը՝ մուրճը ձեռքին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---