Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը

Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերութունների խմբի հիմնադիր, ՌԴ Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի հրթիռակոծված ծննդատունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանը հոկտեմբերի 28-ին ծանր հրթիռներով հարվածել է Ստեփանակերտի ծննդատանը։ Ըստ ԱՀ ԱԻՊԾ-ի՝ թշնամին հրետակոծել է մայրաքաղաքը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից:

«Ուզում են վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք Ստեփանակերտում։ Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---