ՀՀ-ում կորոնավիրուսի 2383 նոր դեպք կա և 31 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 2383 նոր դեպք կա և 31 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 29-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 85,034-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2383-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 31 դեպք կա, 29-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1272 դեպք կա, այլ պատճառով՝ 354:

Ապաքինվել է ևս 749 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 53,257 է, փաստացի բուժվողներինը՝ 30,151 է։

Մեկ օրում թեստավորվել է 5027 մարդ։ Ընդհանուր առմամբ 392,660 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---