Ֆրանսիայի միանգամից մի քանի քաղաքում թուրքերը հայերի որս են սկսել29 հոկտեմբերի 2020 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Հոկտեմբերի 28-ի գիշերը Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերը հայերի որս են հայտարարել։ Ցույցի ժամանակ թուրքական դրոշով մարդիկ բղավել են՝ «ուր եք հայեր» և հայհոյել։ Ցույցին մասնակցել է մոտ 200 մարդ, նրանք հարձակվել են նաև ոստիկանական մեքենայի վրա, կոտրել ապակին, փորձել թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները:
Թուրքերի ագրեսիայից չեն խուսափել նաև Դիժոն քաղաքի հայերը։ Հայատյաց ցույց է արվել նաև Ֆրանսիայի մեկ այլ քաղաքում՝ Վիենում։ Մի քանի հարյուր թուրք գիշերով քայլարշավի ժամանակ բղավել է «Մահ հայերին»։
Հոկտեմբերի 20-ին Վիենի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման բանաձևը: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կոչ է անում այդ երկրում բնակվող հայերին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով տեղի օրենսդրության պահանջներին։ Նույն կոչն անում է նաև Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը՝ նշելով, որ անհրաժեշտ է գործակցել տեղական իրավապահ մարմինների հետ: Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայի Վալանս տանող ավտոմայրուղու վրա Արցախի ճանաչմանն ուղղված խաղաղ ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել էր հայ ցուցարարների վրա։ Վիրավորվել էր մեկ տասնյակ հայ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |