Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել29 հոկտեմբերի 2020 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Հաշվի առնելով ռազմական դրության, ինչպես նաև Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ նա անհապաղ բժշկական օգնության կարիք ունի, պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ։ «Ռազմական դրությամբ պայմանավորված, ինչպես նաև թշնամու կողմից իրավական վեճերի հնարավոր տարընթերցման ու ոչ հօգուտ Հայաստանի միջազգային հեղինակության ներկայացման ռիսկերով պայմանավորված՝ պաշտպանական կողմն իր վստահորդի նախաձեռնությամբ այս փուլում ձեռնպահ կմնա հավելյալ մեկնաբանություններից»,- ասվում է փաստաբանական խմբի հայտարարության մեջ։ Գագիկ Խաչատրյանը Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ էր ներգրավվել Քրեական օրենսգրքի 38- 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը), ապա մեղադրյալ ներգրավվեց նաև ԱԱԾ-ում հարուցված մեկ այլ քրեական գործով` կապված պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու հետ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |