Մեկ օրում Թուրքիայում բնակվող 142 քաղաքացի է վերադարձել ՀՀ![]() 29 հոկտեմբերի 2020 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքի և հայերին թիրախավորելու թեմային, գրում է Ermenihaber-ը։ Տանձիկյանը՝ ակնարկելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, գրել է․ «Գիտեմ, որ քիչ մարդկանց կհետաքրքրի։ Կորցնում ենք։ Բոլորս միասին ենք կորցնում։ Խաբվում ենք»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |