Պուտին․ Պետք է անցնել բանակցությունների ՄԽ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ

Պուտին․ Պետք է անցնել բանակցությունների ՄԽ անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նախ պետք է Լեռնային Ղարաբաղում դադարեցնել մարտերը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ նստել բանակցությունների սեղանի շուրջ։

«Առաջին փուլում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ մահերին, նստել բանակցությունների սեղանի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձևավորված առաջարկների հիման վրա և Մինսկի խմբի մյուս անդամների մասնակցությամբ, որոնց շարքում կան շատ երկրներ, այդ թվում՝ Թուրքիան և եվրոպական այլ երկրներ, այս համատեղ աշխատանքի հիման վրա գտնել կոնսենսուս ու շահերի հավասարակշռություն։ Դա հնարավոր է անել»,- ասել է Պուտինը։

Բացի համանախագահներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներն են նաև Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ՀՀ-ն և Ադրբեջանը։ Ադրբեջանը և Թուրքիան փորձում են բանակցությունների պրոցեսին ներգրավվել նաև Թուրքիային, ինչին կտրականապես դեմ են թե Հայաստանը, թե Արցախը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---