ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով

ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրանական պլանը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի սառեցումն ու այն նոր՝ Իրան-Թուրքիա-Մոսկվա ձևաչափով ներկայացնելն է․ այդ են վկայում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչիի տարածաշրջանային այցերն ու հայտարարությունները։

Իրանի փոխարտգործնախարարը ՌԴ-ում հայտարարել է, թե «ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը ԼՂ կարգավորման հարցում»։

«Արդեն 30 տարի է՝ ինչ ձևավորված է Մինսկի խումբը, բայց այն չի կարողացել հակամարտության կարգավորման երկարաժամկետ լուծում գտնել։ Այս խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը»,-հայտարարել է Արաքչին, փոխանցում է EAD-ն։

Նա նաև նշել է, թե «այդ խմբի որոշ երկրներ ընդհանրապես տարածաշրջանում չեն գտնվում և այդ ճգնաժամի հետ որևէ առնչություն չունեն»։

Արաքչիի այդ հայտարարությունը, մասնավորապես, կարելի է վերագրել Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Այդպիսով, առաջարկի տեղեկատվական ուղեկցումից պարզ է դառնում, որ նա առաջարկում է ՄԽ համանախագահների ձևաչափը փոխել ՌԴ-Թուրքիա-Իրան տարբերակով։

Արաքչին ԼՂ հակամարտության լուծման իրանական պլանով նախ Ադրբեջան է այցելել, հոկտեմբերի 29-ին եղել է Մոսկվայում ու հանդիպել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյին, իսկ այժմ սպասվում է, որ այցելելու է Երևան ու նաև Թուրքիա։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, թե Թեհրանը պլան է մշակել, որը կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող ղարաբաղյան հակամարտությանը:

Իրանի ԱԳ փոխնախարարը հայտարարել էր, թե իրենց պլանի հիմնական գործոններին են «Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը, նա նաև հավելել էր, թե այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով»:

Արաքչին նշել էր, որ պատրաստվում է քննարկումներ ունենալ նաև տարածաշրջանային երկրների հետ, քանի որ իրենց ծրագրի առանցքում են նաև ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը:

Ըստ էության, իրանական կողմը հակամարտության կարգավորման իր տարբերակով փորձում է գործընթացում ներգրավել տարածաշրջանային դերակատարների։

Այժմ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Մինսկի խմբի անդամ են հանդիսանում Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---