ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հոկտեմբերի 30-ին կհանդիպեն Ժնևում![]() 29 հոկտեմբերի 2020 - 22:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 30-ին Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումն ի սկզբանե պետք է կայանար հոկտեմբերի 29-ին, բայց ավելի ուշ պարզվեց, որ այն տեղափոխվել է: Նաղդալյանը նշել է, որ հանդիպման օրվա փոփոխությունը պայմանավորված է եղել իրավիճակային ու լոգիստիկ հանգամանքներով։ «Բազմիցս ենք նշել, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է ու դրա ամրապնդումը՝ համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով։ Հենց այդ օրակարգով ենք մեկնում Ժնև»,- ասել է նա։ Այժմ ԼՂ հակամարտության խաղաղ լուծման գործընթացն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |