ՊՆ․ Հարավում բարելավում ունենք, Ավետարանոց ու Սղնախ գյուղերում դիվերսանտների դեմ մարտեր են29 հոկտեմբերի 2020 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ի դրությամբ ռազմաճակատի ամբողջ երկայնքով մարտեր են ընթացել, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ, հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, մարտերից հետո հայկական զինված ուժերը որոշակի բարելավումներ է իրականացրել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ Մարտունու, Ասկերանի ուղղությամբ ևս դիվերսանտների դեմ մարտական գործողություններ են եղել։ Օրվա ընթացքում դիվերսանտների դեմ մարտեր են ընթացել նաև Ավետարանոց ու Սղնախ գյուղերի տարածքում։ Անդրադառնալով Արցախի նախագահ հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ է հեռու, Հովհաննիսյանը նշել է, որ Արայիկ Հարությունյանը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, պատերազմի պայմաններում նման կոչեր միշտ կարող են լինել։ «Հակառակորդի հիմնական հարձակողական կարողություններ ունեցող խմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տարածքներում փորձելու են ինչ-որ բան անել։ Ուղղությունը որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, մարտերն ամենուր, ամեն տեղ շարունակվում են»,- ասել է նա։ Հովհաննիսյանը հայտնել է, որ շարժեր ու կուտակումներ կան ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով, բայց իրավիճակը հանգիստ է այդ ուղղություններով։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք |