Ֆրանսիական Դիժոնում թուրքական «Գորշ գայլերը» հայերի դեմ բռնության կոչերով փողոց են դուրս եկել![]() 30 հոկտեմբերի 2020 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրքական «Գորշ գայլերը» փողոց են դուրս եկել հայերի դեմ բռնության կոչերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը։ «Վիենից և Դեսինից հետո հոկտեմբերի 30-ին Էրդողանի «Գորշ գայլերը» հավաքվել էին Դիժոնում։ Նրանք, ինչպես միշտ, բռնության ու ատելության կոչեր էին հնչեցնում՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշները, «Գորշ գայլերի» տարբերանշանները: Ֆրանսիան Թուրքիա չէ։ Վախը չպետք է գերակա լինի օրենքի հանդեպ։ Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ արձագանքը՝ կարևորելով այս բարբարոսական գործողությունների դատական հետապնդումը»,-ասվում է հայտարարության մեջ։
Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Նույն օրը Լիոնում թուրքերը հայերի որս են հայտարարել։ Ցույցի ժամանակ թուրքական դրոշով մարդիկ բղավել են՝ «ուր եք հայեր» և հայհոյել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |