Կատալոնական Ամպոստան ճանաչել է Արցախի անկախությունը![]() 30 հոկտեմբերի 2020 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Կատալոնական Ամպոստա քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Քաղաքը նաև դատապարտել է թուրք-ադրբեջանական ագրեսիան։ Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգնել ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը: Ադրբեջանը և Հայաստանը հոկտեմբերի 25-ին երրորդ անգամ և արդեն պաշտոնական ԱՄՆ-ի միջնորդությամբ մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածություն էին ձեռք բերել: Այն, ինչպես և Մոսկվայի ու Փարիզի միջնորդույթամբ ձեռք բերված նախորդ երկու պայմանավորվածությունը, խախտել էր ադրբեջանական կողմը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |