Հայ մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Եվրոպայի երիտասարդության ձմեռային օլիմպիական փառատոնում21 փետրվարի 2009 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Հայ դահուկորդներն ավարտեցին իրենց ելույթները Եվրոպայի երիտասարդության ձմեռային 9-րդ օլիմպիական փառատոնում, որը մեկնարկել էր փետրվարի 14-ին լեհական Սլասկ-Բեսկիդի քաղաքում: Լեռնադահուկային մրցումներում Հայաստանը ներկայացնում էին Արսեն Ղազարյանը, Դավիթ Խաչատրյանն ու Տաթեւիկ Մուրադյանը, իսկ դահուկային մրցավազքում` Արամ Գրիգորյանն ու Սերգեյ Միքայելյանը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիայում, Հայաստանի համար ռեկորդային ցուցանիշ է գրանցել դահուկորդ Սերգեյ Միքայելյանը, որը 80 մասնակիցների թվում գրավել է 23-րդ տեղը 7,5 կմ հեռավորությամբ վազքում (դասական ոճ) եւ 24-րդ տեղը 10 կմ հեռավորությամբ վազքում (ազատ ոճ): Իր ելույթներն է ավարտել նաեւ գեղասահքի մենասահորդ Սարգիս Հայրապետյանը, որը ընդհանուր ստուգարքում գրավել է 16-րդ տեղը: Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը կվերադառնա փետրվարի 23-ին` Եվրոպայի երիտասարդության ձմեռային 9-րդ օլիմպիական փառատոնի փակման արարողությունից հետո: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |