Ժնևում հանդիպում են ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարները![]() 30 հոկտեմբերի 2020 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Ժնևում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ադբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ, այն անցնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ,հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հոկտեմբերի 29-ին ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Մնացականյանը Ժնևում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հավելելով, որ ՀՀ-ի համար առաջնայինը կրակի դադարեցումն է՝ համաձայն հոկտեմբերի 10-ին ձեռք բերած պայմանավորվածությունների։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |