Իրանական առաջին` Բուշերի ԱԷԿ-ի փորձնական գործարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին

PanARMENIAN.Net - Իրանական առաջին` Բուշերի ԱԷԿ-ի փորձնական գործարկումը տեղի կունենա փետրվարի 25-ին: Գործարկման արարողությանը ներկա կլինի Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ռըզա Աղազադեն եւ Ռուսատոմի տնօրեն Սերգեյ Կիրիենկոն, հաղորդում է Իրանի IRNA գործակալությունը:



Ռուսաստանը կառուցում է Բուշերի ԱԷԿ-ի առաջին բլոկը ՌԴ-ի ու Իրանի միջեւ 1992թ. կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: «Ատոմշինարտահանումը», ըստ 1995թ. կնքած պայմանագրի, ավարտում է ԱԷԿ-ի շինարարությունը, որը սկսել էր գերմանական Kraftwerk Union A.G (Simens/KWU) կոնցեռնը: «Ատոմշինարտահանումը» շինհրապարակում սկսեց աշխատել 1998թ.: Իրանի իշխանությունները նախկինում մտադիր էին ԱԷԿ-ը շահագործման հանձնել 2008թ.: 2008-ի սկզբին Ռուսաստանն ավարտեց միջուկային վառելիքի առաքումը էլեկտրակայանի համար: Իրանը մտադիր է 360 Մ/վտ հզորությամբ եւս մեկ ատոմակայան կառուցել Խուզիստան նահանգում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---