Երևանն ու Բաքուն համաձայնել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղօբյեկտները![]() 31 հոկտեմբերի 2020 - 01:45 AMT PanARMENIAN.Net - Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի արդյունքով ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել։ Ըստ դրա՝ կողմերը համաձայնվել են մի շարք քայլեր ձեռնարկել․ ● Չպետք է դիտավորյալ թիրախավորեն քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային հումանիտար օրենքին համապատասխան։ ● Կողմերը պետք է ակտիվ ներգրավվեն մարտադաշտից մարմինների դուրսբերման և փոխանակման գործընթացին՝ ապահովելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի համար։ ● Վերջիններիս կողմերը մեկ շաբաթում պետք է ներկայացնեն ռազմագերիների ցուցակ՝ հասանելիություն և փոխանակում կազմակերպելու համար։ ● Կողմերը պետք է գրավոր հարցեր և մեկնաբանություններ ներկայացնեն հնարավոր հրադադարի վերիֆիկացման մեխանիզմների վերաբերյալ՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը համապատասխան։ Նշվում է, որ կողմերն առարկայական քննարկում են ունեցել հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի վերաբերյալ՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքորոշումները համապարփակ կարգավորման տարրերի վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ի հայտարարության 3-րդ կետի համաձայն՝ «ՀՀ-ն և Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |