Ռազմական հերթական հանցագործությունը․ Կովսականում ադրբեջանցիները 4 հայ ռազմագերու են սպանել

Ռազմական հերթական հանցագործությունը․ Կովսականում ադրբեջանցիները 4 հայ ռազմագերու են սպանել

PanARMENIAN.Net - Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հայտնված տեսանյութում 19 հայ զինծառայողի մարմին է երևում, որոնցից 4-ը ձեռնակապված են, ոմանք՝ մերկացված։ Պարզ է, որ ձեռնակապված զինծառայողները սպանվելուց առաջ եղել են ռազմագերիներ։ Այս մասին հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ նշելով, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հումանիտար օրենքի նորմերը և նոր ռազմական հանցագործություններ գործել։

«Անպատժելիությունը և միջազգային հանրության կուրությունը Ղարաբաղում նոր հանցագործությունների և ողբերգությունների պատճառ են դառնում»,- գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Բաց աղբյուրների հետազոտությամբ զբաղվող լրագրող Բենջամին Սթրիքը տեսանյութի միջոցով գեոլոկացրել է ռազմական հանցագործությունը պատկերող վայրը, այն Կովսականում է (Զանգելան

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---