Իրանի ԱԳ փոխնախարարը ԼՂ հարցով հանդիպել է թուրք պաշտոնակցին![]() 31 հոկտեմբերի 2020 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական պլանը ներկայացնելու համար մեկնել է Անկարա, հանդիպել թուրք պաշտոնակցին՝ Սեդաթ Օնարին։ «Անկարայում մենք Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնարի հետ բաց ու օգտակար քննարկում ունեցանք: Իրանը և Թուրքիան երկու հիմնական դերակատարներ են, որոնք անհերքելի դեր ունեն տարածաշրջանի խաղաղության և կայունության հարցում»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արաքչին։ Ավելի վաղ նա ասել էր, որ Թեհրանի խաղաղության ծրագիրը հիմնվում է «տարածաշրջանային երկրների, այդ թվումё Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցության վրա»։ Հոկտեմբերի 29-ին Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը Երևանում հանդիպել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, իսկ հոկտեմբերի 30-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արաքչին կարգավորման իրանական պլանը ներկայացրել է նաև Ադրբեջանում ու ՌԴ-ում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ընթերցեք նաև․ ԼՂ կարգավորման իրանական պլանը՝ պարզ բառերով ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |